Արծրուն Հովհաննիսյանը՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին

«Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները վերսկսվել են նոր թափով և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղություններվ»,- այսօր՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ հյուսիսում ավելի շատ մարտական գործողություններ են ընթացել, քան՝ նախորդ 2 օրում։ «Հայկական Զինված ուժերը շարունակում են անհրաժեշտ հակահարված տալով հակառակորդին հետ շպրտել ելման դիրքեր։ Մարտերը շարունակվում են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ օրվա ընթացքում հակառակորդը կրել է մեծ քանակով կորուստներ: Հետևե՛ք մեզ հետևյալ հարթակներում՝ Մեր կայքը - Facebook (ռուսերեն) - Facebook (հայերեն) - Telegram ալիք - Instagram - @armtoday_