Ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին մնա կանգուն․ Ա․ Հովհաննիսյան

«Շուշիի հարակից տարածքներում, մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ և մարտերը չեն դադարում»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը հիշեցրել է երեկվա իր այն դիտարկման մասին, թե Շուշին պաշտպանվել է, և իրավիճակ է փոխվել. «Հակառակորդը հավելյալ ուժեր ներգրավելով՝ շարունակում է Շուշիի գրավման ցանկությունն իրագործելու իր պլանները: Այս պահին մեր զորքը համառորերն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին՝ հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են և շարունակական: Ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, Շուշին մնա կանգուն»,- ասել է Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ արդեն երրորդ օրն է, ինչ այսպիսի մարտեր են ընթանում: Մարտեր են նաև դեպի Շուշի ուղղություններում՝ Քարինտակում, Լիսագորում և այլ հատվածներում: Հետևե՛ք մեզ հետևյալ հարթակներում՝ Մեր կայքը - Facebook (ռուսերեն) - Facebook (հայերեն) - Telegram ալիք - Instagram - @armtoday_