Քանի որ բլիցկրիգը տապալել ենք, իրենք փորձում են ճանկռելով մաքսիմալ առաջ գալ․ Ա․ Հովհաննիսյան

Այսօր, ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդի հարձակումների ուժգնությունը մեծ է եղել՝ ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Առնվազն 4 ուղղությամբ փորձել են․ Շեխեր-Կարմիր Շուկա, հարավից երկու-երեք ուղղությամբ, Մարտունիի ուղղությամբ ամբողջ օրը փորձեցին։ Ճիշտ է՝ որոշակի, ոչ որոշիչ հաջողություն ունեցան երկու դիրքերի հետ կապված, բայց երեկոյան կողմ մեր հրետանու հուժկու հրետանային կրակով մեր թողած դիրքերում իրենց մեծ վնասներ ենք հասցրել: Մարտակերտի ուղղությամբ ամբողջ օրը փորձեցին, ամբողջ գիշեր ավելի հյուսիս են փորձել։ Ադրբեջանի ցամաքային զորքերի, հատկապես՝ հետևակային, զրահատանկային ներուժը բավականին լուրջ կորուստներ է կրել և որպես զորամիավորում, զորատեսակ կարծես գոյություն էլ չունի։ Դրա համար շատ հաճախ նրանք այս գործողությունները վստահում են ահաբեկիչներին, վարձկաններին, այլ պետության, այլ տեղից բերած զորքերին, որոնք հարձակվում են առանց զրահատեխնիկա, առանձին տեղերը հանած, բայց հրետանային, օդուժի կրակով աշխատում են մաքսիմալ աջակցել։ Քանի որ բլիցկրիգը տապալել ենք, իրենք մաքսիմալ փորձում են ճանկռել, ճանկռելով առաջ գալ, այստեղ չի հաջողվում, ուրիշ տեղ են փորձում, մի ուրիշ տեղ են փորձում, ընթացքում փորձում են համալրել, նոր ուժեր ու տեխնիկա բերել և այլն։ Բայց, բնականաբար, առաջին 15-20 օրերի թափը չի լինելու»,- նշեց Հովհաննիսյանը։ Հետևե՛ք մեզ հետևյալ հարթակներում՝ Մեր կայքը - Facebook (ռուսերեն) - Facebook (հայերեն) - Telegram ալիք -