109 կտավ, որ ամեն հայ պետք է տեսնի

2024 թ․ հոկտեմբերի 6-ին մոսկովյան «Տապան» թանգարանում տեղի ունեցավ «Վերածնունդ» խորագրով մեծամասշտաբ ցուցահանդեսի բացումը։ Սա հայ կերպարվեստի պատմության մեջ բացառիկ ցուցահանդես է, քանի որ առաջին անգամ ներկայացվում են հայ պատմական գործիչների դիմանկարները, վերականգնվել ու կտավին են հանձնվել հայ ժողովրդի պատմության առանցքային իրադարձությունները։ Հայոց պատմության ու նրա հերոսների կերպարանավորումը Հայ խաչակիրների ազատագրական շարժման առաջնորդ Արթուր Ասատրյանի նախաձեռնությունն է։ Այդ ուղղությամբ նա աշխատում է մետ 30 տարի՝ հավաքելով հետազոտողների, պատմաբանների, վերականգնողների և նկարիչների մի մեծ բազմազգ թիմ: Նախագծի շրջանակներում մինչ օրս վերականգնվել են հայոց 50 թագավորների և 132 Ամենայն Հայոց Կաթողիկոսների դիմանկարներ: Ստեղծվել է 109 մեծ կտավ, որոնք պատկերում են հայոց պատմության կարևոր դրվագները։ «Վերածնունդ» ցուցահանդեսը կգործի մինչև 2025 թ․ փետրվարի 23-ը։ «Տապան» թանգարանի հասցեն է՝ Մոսկվա, Օլիմպիական պողոտա, 9 (Հայկական եկեղեցական համալիրի տարածք) Մուտքն անվճար է։ Միանալ Արթուր Ասատրյանի գլխավորած Հայ խաչակիրների ազատագրական շարժմանը կարելի է պաշտոնական կայքի միջոցով` Հետևեք մեզ սոցցանցերում՝ @kodinfo #ձյուդո #ԱրթուրԱսատրյան #ՀայԽաչակիրներ #Հայաստան #АртурАсатрян #АрмянскиеКрестоносцы #Армения #КрестоносноеОсвободительноеДвижение #ArthurAsatryan #ArmenianCrusaders #Armenia #Armenians #ArmeniansInRussia #Սփյուռք #АрмянскаяДиаспора #kodinfo #Тапан #ՀայԱրքաներ #Ցուցահանդես #Տապան #ԱրթուրԱսատրյան