Ալիևը Ամիրբեկովի միջոցով ուրվագծում է Հայաստանի ինքնիշխանության նոր սահմանները

(Իլհամ Ալիևը հայ ժողովրդի նկատմամբ կկրկնի՞ Նեթանյահուի հնարքը) Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է. ««3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումից անմիջապես հետո պաշտոնական Բաքուն հերթական հարվածը հասցրեց ոչ միայն Հայաստանի հետ բանակցային գործընթացին, այլև Նիկոլ Փաշինյանին։ Գերմանական «Berliner Zeitung»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն ասել է, որ Բաքուն ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ։ «Եթե Սահմանադրությունը թողնենք ներկայիս տեսքով, ապա խաղաղության պայմանագիրը կարճատև կլինի, քանի որ Հայաստանի ցանկացած նոր ղեկավարություն, որը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, պարզապես կչեղարկի այն՝ պատճառաբանելով համաձայնագրի անհամապատասխանությունն ամենաբարձր իրավական ուժ ունեցող Սահմանադրությանը։ Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»,- ընդգծել է նա։