Հայ-ռուսական հարաբերությունների տորպեդահարումը հանգեցնելու է ՀՀ ինքնիշխանության կործանման. Շարմազանով

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի ճակատագրին։ Շարմազանովը խոսել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն խոչընդոտող պատճառների, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի մասին։