Հայ–ռուսական հարաբերությունների արհեստական սրումը շատ վտանգավոր է. Վահե Հովհաննիսյան

Հայաստանն արհեստականորեն սրում է իր հարաբերությունները ՌԴ–ի հետ, ինչը շատ վտանգավոր է, քանի որ այդ երկրի հետ գտնվում է դեռևս նույն անվտանգային համակարգում, շատ մեծ տնտեսական կախվածություն ունի նրանից։ Դրանից բացի, տարբեր հաշվարկներով` ՌԴ–ում մի քանի միլիոն հայ է ապրում։ Այս մասին «Աբովյան Time»–ի եթերում ասել է «Հայկական օրակարգ» վերլուծական հարթակի հիմնադիր Վահե Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը խոսել է այդ հարաբերությունների կարգավորման հնարավոր ուղիների մասին, ընդգծել իշխանության` ստվերային քաղաքականությունից դուրս գալու անհրաժեշտությունը։ Քաղաքական վերլուծաբանը գտնում է, որ այժմ պետությունն անցումային վիճակում է գտնվում և կան ռեսուրսներ, որոնք պետք է մեկտեղվեն ցանկալի ապագայի համար։