Ինչպես է անցնում Աշոտյանի առօրյան «Նուբարաշեն» ՔԿՀ–ի մենախցում. պատմում է Շարմազանովը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ի՞նչ պայմաններում է պահվում «Նուբարաշեն» ՔԿՀ–ում և ինչպե՞ս է անցկացնում առօրյան։ Ընդդիմությունը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության դեմ ի՞նչ «դեղատոմս» ունի և ե՞րբ է պատրաստվում կրակել իր ունեցած մեկ «քաղաքական փամփուշտը»։ Ի՞նչ են տալիս վաշինգտոնյան բանակցությունները հայկական կողմին, և ի՞նչ հետևանքներ ունեցավ ԵՄ դիտորդների գալը հայ–ռուսական հարաբերությունների վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հարցերին է անդրադարձել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։