Ատոմ Ջանջուղազյանին խնդրում են «մարդկային լեզվով» բացատրել բյուջեի փոփոխությունների էությունը

ԱԺ-ն այսօր շարունակել է արտահերթ նիստի աշխատանքները, վերադարձել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020թ. պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին նախագծին: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դարձյալ պնդել է, որ խոսքը միայն կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն ուղղվող միջոցների վերաբաշխմանն է վերաբերում, ընդդիմության պատգամավորները կրկին այն համարել են խորհրդարանի լիազորությունները սահմանափակող քայլ: