Ժողովրդի փողից ինչո՞ւ ՀՀ ժողովրդին չեք աջակցում. Մարուքյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին

Այսօր ԱԺ արտահերթ նիսում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց, թե ինչու կառավարությունը ժողովրդի փողից չի աջակցում ՀՀ ժողովրդին: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պատգամավորի հետևողականությունը լավ է, բայց այդ հարցին պատասխանն արդեն ստացել է: «Տպավորություն է ստեղծվում, որ ձեզ հետաքրքրում է այդ հարցի ձևակերպման գործընթացը»։