Artashes Avetyan - Chqnagh yeraz (Armenian song)
«Չքնաղ երազ»․ խոսք՝ Արամայիս Սահակյանի, երաժշտություն՝ Առնո Բաբաջանյանի։ Երգում է Արտաշես Ավետյանը։
Երգի խոսքերը՝
Դու ինձ համար սիրո աղբյուր,
Ես քեզ համար` գուցե ոչինչ,
Դու ինձ համար երազ մաքուր,
Ես քեզ համար` գուցե ոչինչ։
Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ,
Որպես կյանքիս չքնաղ երազ։
Արեգակին պետք է հեռվից նայել,
Կայրի, եթե շատ մոտենաս։
Կյանքում դու միշտ ուրախ մնա,
Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ,
Ամբողջ մի կյանք սիրով կտամ,
Ես քեզ համար` գուցե ոչինչ։
Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ,
Որպես կյանքիս չքնաղ երազ։
Արեգակին պետք է հեռվից նայել,
Կայրի, եթե շատ մոտենաս։