Artashes Avetyan, Lola khomyants - Siro masin chkhosenq (Armenian song)
«Սիրո մասին չխոսենք» երգն է՝ Լոլա Խոմյանցի և Արտաշես Ավետյանի կատարմամբ: Խոսք՝ Արամայիս Սահակյանի, երաժշտություն՝ Մելիք Մավիսակալյանի։
Երգի խոսքերը՝
Արի այսօր սիրո մասին չխոսենք:
Արի այսօր լուռ զբոսնենք, երազենք:
Կարեվոր չէ թե ուր գնանք, լուռ գնանք:
Մտնենք դաշտեր, ծաղիկներին հյուր գնանք:
Ծաղիկներից թող սովորենք մեղմություն:
Շաղիկներից թող սովորենք քաղցրություն:
Ախ բույրերից թող պարզություն սովորենք.
Բայց և այսօր սիրո մասին չխոսենք:
Իմ մատները` մատներիդ հետ թող խոսեն:
Իմ աչքերը` աչքերիդ հետ երազեն:
Մեր շուրթերը խոսեն միայն համբույրով:
Բնության մեջ արբենք միայն մեր բույրով:
Դու ինձ մոտ ես, ես քեզ մոտ եմ` ձեռք ձեռքի:
Եվ իրար հետ երջանիկ ենք կրկնակի:
Տեսնենք մեր կյանք` մի գուցե և տառապանք.
Իրար կողքին միշտ կմնանք, քանի կանք:
Ախ ինձ համար ամեն ինչ է, իմացի՛ր,
Քեզ տեսնելը և հմայքը քո անձին:
Երբ ամեն ինչ պարզ է արդեն, ինչ ասենք:
Արի այսօր սիրո մասին չխոսենք: