ՍԴ որոշումը Ադրբեջանի պահանջի իմպլեմենտացիան է. Վիգեն Հակոբյան

«Քաղաքական որոշում է ընդունվել բավարարել իշխանության պատվերը։ Եվ ՍԴ–ին պատվերը ոչ միայն ՀՀ իշխանությունների կողմից էր, այլ նաև Ադրբեջանից և Թուրքիայից։ Դրա մասին ամիսներ շարունակ է խոսվում է, որ Ադրբեջանը պահանջ է դրել ՀՀ–ի առջև, որպեսզի ՀՀ–ն փոխի իր սահմանադրությունը, որն իբր պարունակում է դրույթներ, որոնք սպառնալիք են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Ավելին դա որպես նախապայման է, որ «խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթուղթն Ադրբեջանը երբևէ ստորագրի»