Եվրակառույցներն ամեն կերպ փորձում են ընդդիմությանը վերադարձնել խորհրդարան

Խորհրդարանական իշխող խմբակցությունը, ինչպես հայտարարել էր ավելի վաղ, չդիմեց ՍԴ՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին մանդատից զրկելու հարցով։ Ինչու ՔՊ-ն չդիմեց ՍԴ, ինչով էր պայմանավորված այդ որոշումը՝ Sputnik Արմենիայի եթերում պարզաբանել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Նրա գնահատմամբ՝ որոշումը կայացվել է արևմտյան ուժերի ճնշման տակ. Արևմուտքը թույլ չի տվել մանդատներից զրկել ընդդիմադիր պատգամավորներին, որպեսզի խորհրդարանի լեգիտիմութրունը կասկածի տակ չդրվի.առջևում լուրջ գործընթացներ կան։ Արմեն Բադալյանը խոսել է նաև ընդդիմության գործողությունների և անելիքների մասին։