1944 թվականի հուլիսի 28-ին Բրեստն ազատագրվեց ֆաշիստներից

Կռվով վերցրին Բրեստը․ 1944 թվականի հուլիսի 28-ին խորհրդային զորքերն ազատագրեցին քաղաքը և Բրեստի ամրոցը: 1941-ին Կարմիր բանակի 9 հազար զինվորներ առանց սննդի, զինամթերքի և դեղորայքի մի ամբողջ ամիս պաշտպանեցին բերդը 20 հազար գերմանացիներից: Միջնաբերդի վերջին պաշտպանը՝ մայոր Պյոտր Գավրիլովը, մարտով գերեվարվել է հուլիսի 23-ին միայն։ 3 տարի անց խրամատներով, փշալարերով և հրետանիով ամրացված գերմանական պաշտպանությունը Կարմիր բանակը ոչնչացրեց 5 օրվա ընթացքում: Բրեստը չկորցնելու համար նացիստներն այնտեղ կենտրոնացրին երկու բանակի զորքեր, իսկ Հիտլերը հրաման տվեց ամեն գնով պահել տարածքը։ Գերմանացիները մի քանի անգամ փորձեցին հակագրոհել, սակայն արդեն հուլիսի 28-ին փախան գրավված քաղաքից։ Դրանից մեկ շաբաթ անց օկուպանտները վերջնականապես դուրս մղվեցին նաև Բելառուսի տարածքից։