1944 թվականի հուլիսի 3-ին խորհրդային զորքերը գերմանաֆաշիստական զավթիչներից ազատագրեցին Մինսկը

Գեորգի Ժուկովի հիշողություններից. «Բելառուսի մայրաքաղաքն անճանաչելի էր։ 7 տարի Մինսկում գնդի և բրիգադի հրամանատար եմ եղել, լավ գիտեի յուրաքանյուր փողոց, բոլոր կարևորագույն շինությունները, կամուրջները, այգիները, մարզադաշտերն ու թատրոնները։ Այժմ ամեն ինչ ավերակների էր վերածվել, բնակելի թաղամասերի տեղում ամայի տարածքներ էին` ծածկված կոտրված աղյուսների և ջարդվածքների կույտերով։ Ամենածանր տպավորությունը մարդիկ էին թողնում` Մինսկի բնակիչները. ծայրահեղ տանջհար, հյուծված, շատերի այտերով արցունքներ էին հոսում»։