Հայաստանում մշակութային աննախադեպ ակտիվությունը դեմարշ է իրականությանը. դրամատուրգ Կարինե Խոդիկյան

Արձակագիր, դրամատուրգ, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը Sputnik Արմենիայի եթերում պատմել է, որ նոր պիես է գրում մեր օրերի մասին։ Արձակագիրը պարզաբանել է, թե որն է ժամանակակից դրամատուրգիան, խոսել հայաստանցիների և արցախցիների տարաձայնությունների, մտավորականների «լռության» մասին, որը, նրա բնորոշմամբ, գալիս է անզորությունից։ Դրամատուրգը սոցցանցերի տիրույթն անվանում է ծուռ հայելիների աշխարհ և նշում, որ 30 տարվա անկախությունից հետո Արցախի անկախության անհնարինության մասին բացահայտումները կասկածի տակ են դնում ապրած 30 տարիները։