Հաջողված բիզնես պատմություններ․ անոնս

Armenia Today-ը ներկայացնում է նոր նախագիծ՝ նվիրված Հայաստանում տարբեր բիզնեսների կայացման իրական պատմություններին, շուկայում նրանց դերին և արտահանման հնարավորություններին: «Հաջողված բիզնես պատմությունները Հայաստանում» նախագիծը նախաձեռնվել է ներքին և արտաքին շուկաներում ընկերությունների բրենդերի ճանաչելիության բարձրացման նպատակով։ Մեր հաղորդաշարում մենք կպատմենք ստարտափ նախագծերի՝ նոր և փոքր բրենդների, ինչպես նաև արտահանմանն ուղղված ընկերությունների և ձեռնարկությունների հաջողության պատմությունները, որոնք շուկա են բերել նորարարական լուծումներ, որոնք փոխում են մարդկանց կյանքի որակը, նպաստում տնտեսության, զբոսաշրջության, սոցիալական և մշակութային տարբեր ոլորտների զարգացմանը և մուլտիպլիկատիվ ազդեցություն են թողնում Հայաստանի այս կամ այն տարածաշրջանի զարգացման վրա: Հետևեք մեզ հետևյալ հարթակներում՝ Մեր կայքը - Facebook (ռուսերեն) - Facebook (հայերեն) - Telegram ալիք - Instagram - @armtoday_ Էլ. փոստ - armtodaygroup@ Հեռ. - 374 77204488 Նոր հաղորդումները փնտրեք հետևյալ հեշթեգով #atbusinessstories