Երգ. Համո Սահյան «Փնտրում ես դու»

Խոսքերի հեղինակ՝ Համո Սահյան Երաժշտությունը՝ MEDIAMAG AI Երգն ու տեսահոլովակն ամբողջությամբ ստեղծված է արհեստական բանականության կողմից։ Փնտրում ես դու ինչ-որ հանցանք, Հեգնում ես ինձ ու չես ներում, Բայց կա ինչ-որ մի կարեկցանք Քո հեգնական ժպիտներում: Հեգնում ես ինձ ու նախատում, Բորբոքում ես կռիվ ու վեճ, Բայց կա ինչ-որ մի քաղցրություն Քո դառնագին խոսքերի մեջ: Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում, Նայում ես ինձ այնպես մռայլ, Բայց կա ինչ-որ քնքշություն Քո անողոք դեմքի վրա: Հաճախ այնպես խայթում ես դու, Սրտիս այնպես վիշտ ես բերում, Բայց կա ինչ-որ մտերմություն Քո այդ օտար հայացքներում: Մերթ փարվում ես ինձ հովի պես, Մերթ հողմի պես ինձ չարչարում, Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես, Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում: