Կառավարության աջակցության ծրագրերը ծավալային առումով հեռու են բավարար լինելուց․ Մելքումյան

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Կառավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ։ Գործադիրը մշակել է հակաճգնաժամային 15 միջոցառումներ կորոնավիրուսի տնտեսական ու սոցիալական հետևանքների մեղման համար։ Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից՝ շուրջ մեկ ու կես ամսվա դադարից հետո, հանվել են սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները։ Սահմանափակումները չեղարկելու նպատակահարմարության, ստեղծված իրավիճակում տնտեսական շոկերին դիմակայելու համար Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ։