Հայաստանի և Իրանի միջև պաշտոնական երկխոսության զարգացման շատ հստակ ծրագրեր ունենք․ Մնացականյան

Հայաստանի և Իրանի միջև պաշտոնական երկխոսությունը շատ ակտիվ է, ներառական, երկկողմ հարաբերությունների զարգացման շատ հստակ ծրագրեր մենք ունենք։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Անդրադրառնալով Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելու հարցին՝ Մնացականյանը նշեց, որ ՀՀ-ն ունի իր շահերը, որը պետք է հետապնդի՝ միաժամանակ ընդգծելով, որ ՀՀ-ն նպատակ չունի քաղաքականություն իրականացնել մեկ գործընկերոջ հետ ի հաշիվ մյուսի։ Հետևե՛ք մեզ հետևյալ հարթակներում՝ Մեր կայքը - Facebook (ռուսերեն) - Facebook (հայերեն) - Telegram ալիք - Instagram - @armtoday_