#2. Ռուս-թուրքական համատեղ ռազմական ագրեսիան ՀՀ դէմ (1920թ․)։ Մնացական Ռ․ Տէր Խաչատրեանց Բագրատունի:

Ռուս-թուրքական համատեղ ռազմական ագրեսիան ՀՀ դէմ 1920թ․։ Մաս 2։ Մնացական Ռ․ Տէր Խաչատրեանց Բագրատունի 1919 թվականին Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց ՀՀ-ի և Հունաստանի նկատմամբ, ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումները խոչընդոտողներին (և՛ ՀՀ, և՛ Հունաստանը ուզում էին վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը), և առաջնահերթ խնդիր համարեց պայքարը հույների ու հայերի դեմ։ Քեմալականները, որոնք գերակշիռ մեծամասնությամբ նախկին իշխող Երիտթուրքական կուսակցության անդամներն էին, խիստ բացասական, լիակատար մերժողական դիրքորոշում որդեգրեցին Սևրի պայմանագրի նկատմամբ։ Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի Հայկական անկախությունը, և առավել ևս Արևմտյան Հայաստանի՝ Հայ ժողովրդին վերադարձվելու հարցը թաղվեն թուրքական պետության կողմից Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ դրված գերեզմանաքարի տակ։ Թուրքերի այս դիրքորոշումը լրիվ համապատասխանում էր Խորհրդային Ռուսաստանի շահերին։ Թուրքերի այս դիրքորոշումը լրիվ համապատասխանում էր Խորհրդային Ռուսաստանի շահերին։ Անկախ նրանից, ովքեր էին կառավարում Ռուսաստանում՝ ցարը, բոլշևիկները, դեմակրատները, թե չեկիստները, Ռուսաստանի կայսերական քաղաքականությունը իր էությամբ չէր փոխվում, իսկ Հայաստանի նկատմամբ ուժի մեջ էր մնում «Հայաստանը մեզ պետք է առանց հայերի» հայակործան սկզբունքը։ Բնականաբար, բոլշևիկյան Ռուսաստանը դարձավ քեմալականների դաշնակիցը՝ Ա