ՌԴ քաղաքացիները պահանջել են կազմակերպել իրենց վերադարձը հայրենիք։

Հուլիսի 6-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ հավաքվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ իրենց վերադարձը Ռուսաստան կազմակերպելու պահանջով։ Դիվանագիտական ներկայացուցչության մոտ հավաքվածները պահանջել են հստակ ներկայացնել ստեղծված իրավիճակը և ’’Գոսուսլուգի’’ պորտալի համարժեք աշխատանքը։ Ի պատասխան Armenia Today-ի թղթակցի հարցերին՝ հավաքվածներից շատերը հայտնել են, որ ինչ-ինչ հարցերով Հայաստան են ժամանել մի քանի օրով, սակայն մի քանի ամիս է՝ չեն կարողանում վերադառնալ տուն, իսկ գրանցման թերթիկում իրենց հերթը այդպես էլ չի հասնում։ Հետևե՛ք մեզ հետևյալ հարթակներում՝ Մեր կայքը - Facebook (ռուսերեն) - Facebook (հայերեն) - Telegram ալիք - Instagram - @armtoday_