Հայրենասիրությունը սրիկայի վերջին հանգրվանն է

Հայրենասիրությունը սրիկայի վերջին հանգրվանն է․ Երեկ ՖԲ ընկերներից մեկը փորձեց նկատողություն անել, թե ինչու՞ եմ ՖԲ էջիս անդրադառնում Արևմտյան Հայաստանի Զինված ուժերի գեներալի տեսանյութին։ Անհասկանալին այն է, որ իրենք մեյմունություն են անում, տեսագրում են, հետո տեղադրում են համացանց ու մեղավորը ես եմ։ Զավեշտալին այն չէ, որ դա եզակի երևույթ է, որջ Ֆեյսբուքում հայկական վրիժառուների ու ազատագրական բանակների կայքերն են, ռազմական միաբանություններ են ու ջոկատներ, մի քանիսը, որոնք աչքիս տակ ընկան, անգամ Լիլի Մորտոն հայրենակցական ու ազատագրական ջոկատ ունի։ «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամը, ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ/ ОО Союз офицеров запаса СНБ , Արթուր Ասատրյանի Հայ խաչակիրների ազատագրական շարժում, «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամ, Լույսի Բանակը հայրենասիրական կազմակերպություն, Վրիժառու Ռազմահայրենասիրական Հասարակական Կազմակերպություն, Համահայկական Սենատ , Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը, Արևմտյան Հայաստանի զինված ուժեր։ Սա դեռ միայն մի կաթիլն է ամբողջ օվկիանոսից։ Ու այս ամբողջ ռազմահայրենասերները մի քոսոտ Լաչինի միջանց չեն կարողանում ազատագրել, հիմա ասացեք ումն է հարկավոր այսքան կեղծ ու անբարոյական միություն կոչվածները, երբ դատարկաբանությամբ են զբաղված։ Մի՞թե նորմալ ազգը կարող է այսքան ճշճիմ ու ողորմելի լինել, անգամ իր հայրենիքի, պատմության ու մշակույթի հանդեպ։ 30․01․2023 Գեհենի Առաքել #գեհենի_առաքել #geheni_araqel #monte_studia #մոնթե_ստուդիա #ազգադավնիկ