ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ

Խելքի Աշեցեք Ուղտը մետաքսագործ, եզը նավավար, Գայլը հովիվ դառած կարածե ոչխար. Աղվեսը հավնոցի դռանն հուշարար, Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք։ Երեխան ձեռն առած փտած, հին լարը, Բռնել կամի դարձող ջաղացի քարը. Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը, Կողքը դեմ է տվել, խելքի՛ աշեցեք։ Ուրացողը խիղճ չունի ամենևին, Չըզգալով, սպիտա՛կ ասում է սևին, Կույրը չտեսնելով լույսը արևին, Աշխատում է ստել, խելքի՛ աշեցեք։ Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին, Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին. Ւրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին, Էշը մեջ է ընկել, խելքի՛ աշեցեք. Ժլատն աշխատելու է շատ ընդունակ, Յուր հացը ուտելու չունի ախորժակ. Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ, Ուրիշն է վայելել, խելքի՛ աշեցեք։ Հանցավոր հարուստը ուրախ խնդալով, Մեղքից ազատվել է մեծ գումար տալով. Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով Բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք։ ԱՇՈԻՂ ՋԻՎԱՆԻ #geheni_araqel #գեհենի_առաքել #monte_studia #մոնթե_ստուդիա