Rouben Matevosyan - Dou im srtoum, nazeli yar (Armenian song)

Ալեքսեյ Հեքիմյանի «Դու իմ սրտում, նազելի յար» երգն է՝ Ռուբեն Մաթևոսյանի կատաարմամբ։ Խոսք՝ Գարիկ Բանդուրյանի։ Երգի խոսքերը՝ Դու իմ երգի անգին բառն ես, իմ յար, Դու իմ սազի ոսկի լարն ես, իմ յար, Վառվող սրտիս դեղն ու ճարն ես, իմ յար, Դու ալ վարդն ես, արդ ու զարդն ես Հոգուս պարտեզի, Դու իմ բախտն ես, իմ դրախտն ես, Մատա՛ղ քո տեսքիդ։ Երբ ինձ հետ ես՝ սար եմ ես հպարտ, Սար եմ ես հպարտ, իմ նազելի յար, Երբ ինձ հետ ես՝ գետ եմ ես վարար, Գետ եմ ես վարար, իմ նազելի յար։ Երբ մենակ եմ, ձոր եմ ես խավար, Ձոր եմ ես խավար, իմ նազելի յար։ Էլ ի՞նչ ասեմ, էլ ո՞նց երգեմ ես քեզ, Էլ ո՞վ կյանքում քեզ կսիրի ինձ պես, Ես կրակ եմ, բայց դու սարի ձյուն ես, Երազում եմ, քեզ սպասում եմ Հավատով, հույսով, Հալիր ձյունս, լցրու տունս Արևի լույսով։