Քանի՞ դիմակ ունի Էրդողանը․ Սպասվող հանդիպումը ՄԱԿ-ում | Դավիթ Գրիգորյան

📌ԵԹԵՐԻ ԹԵՄԱՆ ԷՐԴՈՂԱՆԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻԻՆ «Տարբեր լոբբիների օգտագործումը չի նպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ջանքերին»,- հայտարարել է Էրդողանը ելույթ ունենալով Նյու Յորքում թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեի կազմակերպած ճաշկերույթի ժամանակ։ «Դուք բոլորից լավ գիտեք՝ ինչ անհարմարություններ են առաջացել թուրք-ամերիկյան հանրության շրջանում։ Պետք է զգոն լինենք այն մտածելակերպի նկատմամբ, որը փորձում է թունավորել մեր երեխաների և երիտասարդների միտքը՝ դպրոցական ծրագրերը լցնելով անհիմն զրպարտություններով: Ձեր միասնությունն ու համակարգումն ամերիկացի քաղաքական գործիչներին թույլ կտան իմանալ պատմական ճշմարտությունը։ Հարցերի քաղաքական օգտագործումը, որոնցով պետք է զբաղվեն պատմաբանները, և տարբեր լոբբիների օգտագործումը չեն նպաստի ո՛չ թուրք-ամերիկյան, ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ջանքերին»,-ասել է Էրդողանը։ Նա նաև խոսել է հայ-ադրբեջանական հարաբերոություններից․ «Ադրբեջանը և Հայաստանը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովելու կարևոր հնարավորություն են ստացել Մենք պարտադիր ենք համարում պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերը»,- ասել է Թուրքիայի նախագահը Նյու Յորքում 🔖ԱՋԱԿՑԵՔ 🔗Youtube-ում | 🔗Patreon-ում | 🔖ՀԵՏԵՎԵՔ