ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ՄԱՏ Է ԹԱՓ ՏԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

Թուրքիայի արտգործնախարարը վերջապես ասել է, թե ինչու են փակել օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար: Պարզվում է՝ Թուրքիային զայրացրել է օրերս Օղակաձև զբոսայգում Նեմեսիս գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացումը: Նշելով, թե իբր հայկական կողմը շարունակում է սադրանքները, Չավուշօղլուն անընդունելի է համարել հուշակոթողի բացումն ու ասել, որ ահրաժեշտության դեպքում կդիմեն այլ քայլերի: