Ազգերը մտածում են լավ ապրելու մասին, մենք՝ լինել-չլինելու. Սամվել Խալաթյան

Դրամատուրգ, արձակագիր Սամվել Խալաթյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ Նրա խոսքով` այս տրագիկոմեդիայում չկա «ֆայմ», խելք, զգացմունք, միայն հոգեկան հիվանդի հիստերիկ ծիծաղ կա։ Գրողն անդրադարձել է ներկա պայմաններում մտավորականի անելիքին։ Անձամբ նա իր «զենքով» է պայքարում, քանի որ անգամ թնդանոթի պայթյունը նրա համար ստեղծագործելու ազդակ է։ Խալաթյանը կտրականապես դեմ է անպատվաբեր խաղաղությանը. պարտությունն էլ պետք է ունենա հպարտություն։