Մորուք եմ պահում, որպեսզի մավրի կերպարը ինձ հետ լինի. օպերային երգիչ Արսեն Սողոմոնյան

Ավելի քան 25 անգամ Օթելլոյի կերպարը մարմանավորած աշխարհահռչակ օպերային երգիչ Արսեն Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստովանել է, որ ամեն անգամ նորովի է մոտենում այդ կերպարին: Երգիչը մանրամասնել է դերասան-կերպար «փոխհարաբերությունները», անդրադարձել մշակույթի ռուս գործիչների հանդեպ կիրառվող պատժամիջոցներին, ադրբեջանցիների հետ ստեղծագործական համագործակցությանը։ Արսեն Սողոմոնյանը հայ հանդիսատեսին անմոռանալի երեկո է խոստացել հուլիսի 28-ին: