Հայաստանում հակաիշխանական տրամադրվածությունը բավականին լուրջ է, ճգնաժամը չի հանգուցալուծվել

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդաշարի եթերում խոսել է Հայաստանում տիրող իրավիճակի ու արտաքին գործոնների մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանում ճգնաժամը չի հանգուցալուծվի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին է։ Քոչարյանը չի բացառում՝ հնարավոր է, որ իշխանության գա Փաշինյանի թիմից որևէ մեկը, որն ավելի կոմպրոմիսային թեկնածու է, բայց որ Փաշինյանը հեռանալու է, ըստ նրա, պարզից էլ պարզ է։