«Նախկինում փողը եղել է միջոց նպատակին հասնելու համար, հիմա դարձել է նպատակ»․ Ռուբեն Աղուզումցյան

«Ուրիշ նորությունների» հյուրը՝ հոգեբան, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը ընտանիքի գաղափարի խաթարումը, կրթության նվազումը և այն սիմվոլները, որոնք արտացոլում են նախորդ երկու գաղափարները, գնահատում է որպես պետությունը կազմաքանդող գլխավոր գործոններ։ Ժամանակակից կյանքի արագացված ռիթմի պայմաններում՝ Աղուզումցյանը կարևորել է հոգեբանության վերաբերյալ գոնե տարրական գիտելիքները։ Նա խոսել է մարդու հարմարվողականության դրական և բացասական կողմերի, մի շարք մասնագիտություններ արհեստական բանականությամբ փոխարինելու, հոգեբանին այցելելու վերաբերյալ տարածված միֆերի մասին։ Աղուզումցյանը նաև բացատրել է հասարակության շրջանում սխալ ընկալումը, թե ինչ է հոգեբանությունն ու ինչ է հոգեբուժությունը, ինչ է դերպրեսիան և ինչ՝ անտրամադիր լինելը։