Լոգիստիկ կումունիկացիաներ- Հայաստանի ռեգիոնալ և միջազգային ինտեգրացիայի բանալին

Բիզնես խորհրդատու, տնտեսության գծով էքսպերտ Հայկ Մանասյանի խոսքով 2025թ-ից կառուցվող և Վրաստանը Հայաստանին կապող 30 կմ․-անոց նոր մայրուղին կարող է առանցքային դերակատարում ունենալ Հայաստանի տնտեսական աճի, տարածաշրջանային դերակատարության մեծացման և միջազգային տնտեսական, քաղաքական, առևտրային և մշակութային խորը ինտեգրացիայի ապահովման համար։ Այս ճանապարհը միայն մարդկանց և բեռների տեղաշարժի ճանապարհ չէ, այն ավել հեռահար նպատակների հասնելու և զարգացման նոր հնարավորություններ գեներացնելու ճանապարհ է։ Փորձագետը գտնում է, որ երկրի իշխանությունների կողմից հայտարարված Խաղաղության խաչմերուկն իրականություն դարձնելու համար պետք է նաև մեծ ուշադրություն դարձնել լոգիստիկ կոմունիկացիաների ներքին ցանցին։ Մենք ունենք առավելագույնը 2,5 տարի՝ զարգացման մեծ խաղի մեջ մնալու կամ վերջնականապես այդ խաղից դուրս գալու համար։ Հաշվարկն արդեն սկսված է։