«Եթե վիրահատությունը ոչ ընդհանուր անզգայցմամբ է, պացիենտին հարցնում եմ՝ ի՞նչ կցանկանաք լսել»

«Եթե վիրահատությունը ոչ ընդհանուր անզգայցմամբ է, պացիենտին հարցնում եմ՝ ի՞նչ կցանկանաք լսել»․ բուժաշխատողների օրվան ընդառաջ «Ուրիշ նորությունների» հյուրն է վիրաբույժ, երգիչ Նարեկ Ամիրյանը։ 44-օրյա պատերազմում հրաշքով փրկված բժիշկը խոստովանել է, որ երգի միջոցով թեթևացնում է նաև իր ցավը։ Երգող վիրաբույժը խոսել է երաժշտության բուժիչ հատկությունների, վիրահատության մեջ Աստծո գործոնի և Հիպոկրատի երդման մասին։