Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը` Կարմիր հրապարակում

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Սիրսկին 1986 թվականին մասնակցել է Կարմիր հրապարակում անցկացվող շքերթին և երթով անցել Կարմիր դրոշի ներքո, պնդում են ուկրաինական լրատվամիջոցները և հրապարակում տեսանյութ։ Սիրսկին ծնվել է Վլադիմիրի մարզում, ավարտել է Մոսկվայի սպառազինության բարձրագույն հրամանատարական դպրոցը։