«Ռեկորդների ֆաբրիկան» 51 տարեկան է

1972 թվականի դեկտեմբերի 28-ին Ղազախստանի ԽՍՀ-ի մայրաքաղաք Ալմա Աթայի վերևում գտնվող լեռներում բացվեց «ռեկորդների ֆաբրիկան»։ Լեգենդար «Մեդեո» սառցե համալիրն ամենաբարձր լեռնային բացօթյա մարզադաշտն է՝ 10 500 քմ սառույց, ծովի մակարդակից 1 691 մ բարձրության վրա: 20 տարվա ընթացքում «Մեդեոյի» վրա չմշկորդները սահմանել են մոտ 200 համաշխարհային ռեկորդ: