Իրաքի նախագահն այցելել է Հայաստանում գտնվող աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը

Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը այցելել է Հայաստանում գտնվող աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը, հայտնում է Իրաքի նախագահի մամուլի ծառայությունը։ Ռաշիդին ուղեկցել է ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որը Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարն է: