82 տարի առաջ շրջափակված Լենինգրադին ի փրկություն սկսեց գործել սառցե «Կյանքի ճանապարհը»

1941-ի այս օրը շրջափակված Լենինգրադին ի փրկություն սկսեց գործել սառցե «Կյանքի ճանապարհը» Նոյեմբերի 22-ին Լադոգա լիճը սառեց, սառույցի վրայով անցան առաջին մեքենաները։ Վարորդները հաճախ չէին փակում դռները, որպեսզի հասցնեն դուրս նետվել, եթե մեքենան հանկարծ սկսեր խորտակվել։ Մինչ օրս հայտնի չէ, թե գնդակոծությունների կամ սառույցի կոտրվելու հետևանքով որքան մարդ է մահացել «Կյանքի ճանապարհին». պատերազմի ավարտից հետո դեռ մի քանի տասնամյակ շարունակ լճի հատակից ԳԱԶ մեքենաներ էին դուրս բերում։