Մենք ցերեկը Հայաստանում ենք, գիշերը՝ Արցախում․ Նորեկ Գասպարյան

Արձակագիր, բանաստեղծ, լրագրող, Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստովանում է` «Երբ Արցախը պաշարված էր» ժողովածուի կազմման ընթացքում վատ կանխազգացում է ունեցել։ Գրողը նշում է` երբեք չի ընդունել «հոգևոր հաղթանակ» ասվածը, որը թուլացնում է մեզ, և միաժամանակ շեշտում, որ մեր ամբողջ պատմության ընթացքում հերոսների շարքը երբեք չի ընդհատվել։ Արձակագիրը կարծում է, որ պետք է վերաիմաստավորել կատարվածն ու ամեն օր մտածել վերադարձի մասին, բայց միայն մեկ պայմանով` առանց թշնամու ներկայության ու ադրբեջանական դրոշի։ Գասպարյանն անդրադառնում է նաև Արցախի գրողների միության ճակատագրին, արցախյան բարբառի պահպանմանն ու այն գրական ժառանգությանը, որն այս ժամանակահատվածի մասին կպատմի սերունդներին։