Արցախցիները ներխուժեցին Արցախի ներկայացուցչություն

Արցախցիները մուտք են գործել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն․ Շահրամանյանը ներսում է Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Սամվել Շահրամանյանի երեկվա հրամանագրի մասով։ Արցախցիները փորձում են նախագահ Սամվել Շահրամանյանից իրենց համար անորոշ հարցերի պատասխանները ստանալ։ Նրանք բողոքում են Արցախի նախագահի հոկտեմբերի 19-ին ստորագրված հրամանագրից, համաձայն որի հոկտեմբերի 1-ից մի շարք պետաշխատողներ ազատվել են աշխատանքից ու առհասարակ մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը։