ԶԼՄ–ների դերը հայ-ռուսական հարաբերություններում դժվար է գերագնահատել. Կոստին

Ռուսաստանն ու Հայաստանը պետք է օրինակ լինեն` հետխորհրդային տարածքում մնացած բոլոր երկրների համար: Օրինակ, թե ինչպես կարելի է ինքնիշխանության անվերապահ հարգմամբ պահպանել բարիդրացիական հարաբերությունները, առանձնացնել բացասականը դրականից և դրա վրա կառուցել ժողովուրդների միջև հարաբերությունները, Երևանում Ռուս-հայկական մեդիաֆորումի ժամանակ ասել է «Գազպրոմ–Մեդիա Ռադիո» ՍՊԸ–ի նախագահ Յուրի Կոստինը։