Ընտրության չգնալը օգնելու է իշխող ուժին վերարտադրվել. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիրը» երևանցիներին առաջարկում է «երկու երնեկը մի տեղ» փաթեթ, այսինքն` կուսակցությունը փորձել է մեկտեղել Երևանի ավագանու ընտրություններում քաղաքային և քաղաքական գործընթացները։ Այս մասին«Աբովյան Time»–ի եթերում ասաց կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը հիշեցնում է` իրենց ուժն արդեն իսկ ընտրությունների միջոցով հաղթել է իշխանություններին (խոսքը ՏԻՄ ընտրությունների մասին է), և այս ընտրություններում էլ քաղաքացիներին ներկայանում են որպես իշխանափոխություն անող ուժ։ Թե ինչ է առաջարկում կուսակցությունը երևանցիներին, Երևանի կառավարումն ինչպես է պատկերացնում` այս ու այլ հարցերի մասին մանրամասն` տեսանյութում։