Ինչպիսին էր իրականում լեգենդար Արամ Խաչատրյանը. հարցազրույց կոմպոզիտորի 91-ամյա ընկերոջ հետ

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առթիվ լոնդոնաբնակ լրագրող, գրող-հրապարակախոս, մշակութային-հասարակական գործիչ Ասատուր Գյուզելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կիսվել է կոմպոզիտորի հետ կապված հուշերով։ Մտավորականը պատմել է իրենց անսովոր ծանոթության, Խաչատրյան-մարդու խառնվածքի և բնավորության քիչ հայտնի կողմերի մասին, բացահայտել «Սուսերով պարի», կոմպոզիտորի բնութագրմամաբ, «իրական հեղինակին», ընթերցել իրեն ուղղված Խաչատրյանի նամակը հայերենով։ Գյուզելյանը ասմունքել է նաև իր «Ամենայն հայոց երաժիշտ Արամ Խաչատրյանին» նվիրված ձոնը, որը կոմպոզիտորն անվանել էր հայ ժողովրդի պատմություն։