Եթե կորոնավիրուսը երկար շարունակվի, առհասարակ ուրիշ սցենարներ մտածելու կարիք կլինի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ ԱԺ հատուկ նիստ - Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին. Վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին: Երբ որ պարետանտունը աշխատանքներն ավարտում է, մենք մեր քաղաքացիներին կոչ ենք անում դուրս գալ աշխատանքի. մեր պլանը հետևյալն է, մարդիկ անում են կապիտալ ծախսեր և ստեղծվում են հնարավորություններ, որ կորուստները որոշակիրոեն հետ բերեն: Այս մասին երեկ ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին: Նա նշեց, որ եթե կորոնավիրուսը երկար շարունակվի, առհասարակ ուրիշ սցենարներ մտածելու կարիք կլինի: Փաշինյանը կարծում է, որ սա հնարավորություն է, որ զրոյական կետից սկսենք նոր երկիր կառուցել՝ նոր հարաբերություններով: Հետևեք մեզ հետևյալ հարթակներում՝ Մեր կայքը - Facebook (ռուսերեն) - Facebook (հայերեն) - Telegram ալիք - Instagram - @armtoday_