Ապրիլյան պատերազմի վերաբերյալ որևէ բան չունեմ թաքցնելու․ Սերժ Սարգսյան

«Ապրիլյան պատերազմի հանգամանքների վերաբերյալ ես որևէ բան չունեմ թաքցնելու, ես միշտ ասել եմ, որ պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։