Բացօթյա սրճարաններն աշխատում են՝ խստորեն հետևելով սահմանված կանոններին

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից հանվել են սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները։ Համաձայն պարետի որոշման՝ հանրային սննդի կազմակերպման առումով գործում են այն ռեստորանները, սրճարանները և բարերը, որոնք ունեն բացօթյա տարածք։ Հարաբերական դադարից հետո բացօդյա սրճարանների առաջին աշխատանքային առօրյայի, սահմանված կանոնների պահպանման, հաճախորդների հոսքի մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցել է ոլորտի ներկայացուցիչների հետ։