Չէի սպասում, որ Սասուն Միքայելյանը ինձ կխփի․ Մարուքյան

«Չէի սպասում, որ Սասուն Միքայելյանը ինձ կխփի, եթե սպասեի, ինքը ինձ չէր հասցնի խփել»,- խորհրդարանում լրագրողների հետ ասուլիսի ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու ԱԺ-ում հայտնի միջադեպի ժամանակ ամբիոնից շարժվեց դեպի Միքայելյանը: