Կարող ենք ժամը մեկ հանրաքվե անել, վստահության խնդիր չունենք․ Սիմոնյան

Հայաստանի իշխանություններն ունեն հանրային վստահության բարձր մակարդակ և կարող են հանրաքվեներ անցկացնել ժամը մեկ։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ելույթ ունենալով «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկմանը։