ՀՀ ԱԳՆ հայտարարություններն արժանանում են Թուրքիայի նյարդային արձագանքին

Թուրքիայի տարածաշրջանային սպառնալիք լինելու վերաբերյալ ՀՀ արտգործնախարարությունը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք աննկատ չեն մնացել և արժանացել են Թուրքիայի նյարդային արձագանքին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ՀՀ ԱԳՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում դիվանագիտական շրջանակներում Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանության մասին բարձրաձայնելու ուղղությամբ։ Հետևե՛ք մեզ հետևյալ հարթակներում՝ Մեր կայքը - Facebook (ռուսերեն) - Facebook (հայերեն) - Telegram ալիք - Instagram - @armtoday_