Այսօր իմ հրամանագրով ևս 5 հոգի արժանացել են Արցախի հերոսի բարձրագույն կոչման. Արայիկ Հարությունյան

Այսօր իմ հրամանագրով ևս 5 հոգի արժանացել են Արցախի հերոսի բարձրագույն կոչման: Այս մասին Facebook-յան էջում հրապարակած տեսանյութում հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: «Դավիթ Լյովայի Գրիգորյան, 2020-ի սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով՝ հասցրել է Կարախանբելի-Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և մեկ միավոր հետևակային մարտական մեքենա: Էդգար Էդվարդի Մարկոսյան. այս պատերազմի ժամանակահատվածում Թալիշի ուղղությունում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը: Յուրա Հայկարամի Ալավերդյան. Կարախանբելի-Ֆիզուլի հատվածում 9 տանկ և մեկ միավոր ավտոտեխնիկա է խոցել: Գնդապետ Շաքարյանը Արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է, կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային և հակահետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ: Դավիթ Վանիկի Ղազարյան՝ ցավոք, հետմահու. վարել է մարտը՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով, նա իրականում հերոսություն է կատարել»,-ներկայացրեց Հարությունյանը: Հետևե՛ք մեզ հետևյալ հարթակներում՝ Մեր կայքը - Facebook (ռուսերեն) - Facebook (հայերեն) - Telegram ալիք - Instagram - @armtoday_